Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Ֆրանսիան պատրաստ է խախտել մարդու իրավունքների կոնվենցիան

Ֆրանսիան պատրաստ է խախտել մարդու իրավունքների կոնվենցիան
26.11.2015 | 12:09

Փարիզի ահաբեկչություններից հետո, որոնց հետևանքով զոհվեց 130 մարդ, Ֆրանսիան որոշում է ընդունել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հարկադիր մասնակի խախտման մասին՝ հայտնում է AFP-ն։ Փարիզն արդեն իր որոշման մասին տեղյակ է պահել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։ Մանրամասներ, թե կոնկրետ որ դրույթները կարող է խախտել Ֆրանսիան, դեռևս չի հաղորդվում։ Փարիզում հղում են անում 15-րդ հոդվածին, համաձայն որի՝ պատերազմական կամ այլ արտակարգ իրավիճակներում, որոնք սպառնում են ժողովրդի կյանքին, կողմերից յուրաքանչյուրը կարող է հրաժարվել իր պատավորությունների կատարումից։ Հենվելով այդ հոդվածի վրա՝ Ֆրանսիան կարող է արդարացնել կասկածյալի ձերբակալությունը առանց դատարանի որոշման։ Ֆրանսիայում սահմանված է արտակարգ դրություն, որը կպահպանվի առնվազն 3 ամիս։

Դիտվել է՝ 2511

Մեկնաբանություններ